3DreamTeam ընկերության գլխավոր տնօրեն Արման Ղուկասյանի (Մոսկվա) Vizerra նախագիծը երկրորդ տեղն է գրավել Google-ի և Forbes-ի սկսնակ ընկերությունների «Բիզնես-նախագիծ 2010» մրցույթում: Առաջին տեղը գրավել է Ուլյանովսկից Ռուսլան Ֆազլիևի Ecwid նախագիծը, որը թույլ է տալիս շատ արագ ինտերնետ խանութ ստեղծել ինչպես օգտվողի գոյություն ունեցող կայքում, այնպես էլ սոցիալական ցանցում նրա աքաունթի վրա: Երրորդ տեղում է Մաքսիմ Յարեմկոյի նախագիծը Մոսկվայից՝ «Իմ գործը», որը թույլ է տալիս հաշվապահական գործողություններ կատարել:
Մրցույթին մասնակցել է 230 հայտ: Ժյուրին գլխավորում էր «Տինկոֆ. Վարկային համակարգեր» բանկի սեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Տինկովը:
Ռուսաստանյան 3DreamTeam ընկերությունը ստեղծվել է 3D-մոդելների ստղծման համար, որը կարելի է կիրառել կրթական, զվարճալիր և ցուցադրական ծրագրերում: 3D-ով արդեն վերարտադրվել են շուրջ 20 տեսարժան վայրեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակից: Հայտնի նախագծերի թվում են Մոսկվայի Կարմիր հրապարակը, Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում, Կամբոջայի Անգկոր-Վատ վանական համալիրը, և Հայաստանի Տաթևի վանքը: