AM
14 July 2001 - 13:10 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ Է «ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՍՏԵՂԾՄԱՆԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է եղել «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման նախաձեռնության մասին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» գործակալության թղթակցին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը` Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտել հանձնաժողովի ստեղծմանը` գտնելով, որ տարբեր մակարդակով թուրք-հայկական շփումները կարող են օգտակար լինել: Վ. Գաբրիելյանը միաժամանակ ընդգծեց, որ հանձնաժողովի ձեւավորմանը Հայաստանի իշխանությունները որեւէ առնչություն չեն ունեցել եւ «թեկնածուների առաջադրմանը վերաբերվող որեւէ հարց չեն քննարկել»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: