AM
8 Հոկտեմբեր 2010 - 11:08 AMT

ԵՊՀ ուսխորհուրդ. ԵԱՀԿ ՄԽ անգործությունը խրախուսում է Բաքվին նոր դիվերսիաների և սադրանքների

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք զենք վերցնել և պաշտպանել մեր հայրենիքը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը: Նրա խոսքերով, ԵՊՀ ուսանողները հերթական անգամ կոչ են անում ԵԱՀԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ տարածքներ: Հայ ուսանողները չեն կարող չեզոք դիրք գրավել, երբ Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է նոր դիվերսիոն գործողություններ Հայաստանի և ԼՂՀ դեմ»,- ասել է Ցոլակ Ակոբյանը:

ԵՊՀ ներկայացուցիչները վրդովմունք են հայտնել այն առիթով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Բաքվում հայ գերի Մանվել Սարիբեկյանի սպանությանը: ՈՒԽ ղեկավարությունը համոզված է, որ միջնորդների անգործությունը միայն խրախուսում է Բաքվին նոր դիվերսիաների և սադրանքների: