«Մենք կողմ ենք հայ արտադրողների և ներկրողների համար հարկային դրույքների հավասարեցմանը՝ Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել Philip Morris Management Services B.V. ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում՝ մեկնաբանելով «Ակցիզային հարկի մասին» օրենքում ՀՀ ԱԺ ընդունած փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են աստիճանական հավասարեցում՝ մինչև 2014թ. դրույքները, ինչպես տեղի արտադրողների, այնպես էլ ներկրողների համար:
Ընկերությունում պարզաբանեցին, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կանոնները արգելում են որևէ ֆիսկալային կամ օրենսդրական արտոնություններ սահմանել տեղական արտադրանքի համար: Ակցիզային հարկի դրույքաչափերը պետք է հավասար լինեն տեղական և ներմուծվող սիգարետների համար. Ներմուծված և տեղական արտադրանքի համար հավասար հարկային դրույքաչափերի մասին նմանատիպ պահանջն արտացոլված է նաև Ազատ Առևտրի Համաձայնագրերում` ստորագրված Հայաստանի կողմից 13 երկրների հետ, ներառյալ Ռուսաստան և Ուկրաինա: Այսպիսով հիմնավորված չԷ ներմուծված սիգարետների վրա ավելի μարձր ակցիզային հարկի դրույքաչափ սահմանելը` ի համեմատ տեղական արտադրության ապրանքատեսակների: Այն չի համապատասխանում ԱՀԿ-ի հանդեպ Հայաստանի պարտավորություններին և անտեսում է Ազատ Առևտրի Համաձայնագրերի նպատակը:
Մենք կսատարենք հարկերի կառուցվածքը և դրույքաչափերը Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելուն: Հաստատագրված հարկի առանձնացումը ակցիզային հարկի, մաքսատուրքի և ավելացված հարկի, և ակցիզային հարկի հավասարեցումը որոշիչ դեր ունի համապատասխանեցնելու ԱՀԿ-ի և Ազատ Առևտրի Համաձայնագրերում ամրագրված պարտավորություններին հետևելու գործում: