Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո-ծառայության ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե հատկապես ինչ է ենթադրվում ղարաբաղյան կարգավորման «փարիզյան սկզբունքների» տակ: Ըստ նրա, Փարիզում տեղի ունեցածՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների ընթացքում, ձեռք են բերվել պայմանավորվածություն, որը նախատեսում է, առաջինը` հորիզոնական հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ(այսինքն ստորադասման բացառում): Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ պարտադիր եւ ապահով կապի առկայությունը: Երրորդ` Ղարաբաղի անվտանգության ապահովման երաշխիքը: Այս բոլոր պայմանները ընդունվել են ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Աղաջանյանի խոսքերով, Փարիզում եւ Կի-Վեստում բավականին հաջող բանակցություններից հետո, միջնորդները ձեռնարկեցին պաշտոնական փաստաթղթի նախագծի մշակմանը: Այն պետք է արձանագրեր բանավոր պայմանավորվածությունը: Ենթադրվում էր, որ նախագիծը կքննարկվի Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժնեւյան հանդիպման ժամանակ, որը որոշվել էր անցկացնել հունիսին: Սակայն, Կի-Վեստյան հանդիպումից հետո, Բաքվում ստեղծված մթնոլորտը, արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո-ծառայության ղեկավարի խոսքերով, ստիպել է համանախագահներին հետաձգել բանակցությունների հերթական փուլը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: