Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով, աշխատանքները կտևեն 3 օր:
Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: