Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները Ժնեւում Ադրբեջանը պայմանավորում է մի քանի հարցերի լուծմամբ: Այդ մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո, հայտարարեց արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նախարարը հայտարարեց, որ հանդիպման կազմակերպմանը խոչընդոտում էր «պաշտոնական Երեւանը իր ոչ հետեւողական դիրքորոշմամբ»: Ըստ նրա Երեւանը «չցուցաբերեց փոխզիջումների պատրաստակամություն»: Նախարարը հայտարարեց, որ համանախագահների կողմից տարածաշրջանում առաջինը Երեւան ուղեւորվելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանն է հանդիսանում «խաղաղ բանակցությունների խոչընդոտը»:
Միեւնույն ժամանակ Գուլիեւը հայտնեց, որ ադրբեջանական կողմին հայտնի չէ Մինսկի խմբի համանախագահների որեւէ նոր նախաձեռնության մասին: Նախարարի այդ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է, որ ինչպես եւ նախկինում, խաղարարաների քննարկման առարկան հանդիսանում են «փարիզյան սկզբունքներն», որոնցից այսօր հրաժարվում է Ադրբեջանը` ըստ էության ձախողելով բանակցությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: