Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին 2000թ. երաշտի կապակցությամբ: Ըստ «Առկա» գործակալության տեղեկությունների, այդ նպատակներով կառավարության ռեզերվային հիմնադրամից, օգնության կարգով աշնանացան հացահատիկի սերմերի գնման համար, Հայաստանին կտրամադրվի 33 մլն ռուբլի: Արտակարգ իրադրության նախարարությանը հանձնարարված է սերմերը Հայաստան տեղ հասցնել Կրասնոդար-իլիչովսկ-Պոտի-Երեւան երթուղով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: