ԱՊՀ 2010 միջազգային երիտասարդական նորարարական նստաշրջանը տեղի կունենա 2010-ի դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում: Ինչպես հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը, նստաշրջանն իրենից ներկայացնում է փորձնական նախագիծ, որն ապագայում կարող է դառնալ ամենամյա միջոցառում:
Նստաշրջանի ընթացքում կայանալու են առաջատար ռուս և արտասահմանյան մասնագետների դասախոսությունները գիտության և տեխնոլոգիաների, նորարարական նախագծերի և բիզնեսի ոլորտում: