AM
13 October 2010 - 11:10 AMT

Քոբուլեթում կստեղծվի ազատ զբոսաշրջային գոտի

Վրաստանի խորհրդարանի ֆինասնաբյուջետային հանձնաժողովում քննարկել են «Քոբուլեթի ազատ զբոսաշրջային գոտու զարգացմանն աջակցելու մասին» օրինագիծը, հաղորդում է Գրուզիա online-ը:

Կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլիի հայտարարությամբ, դա առաջին նախադեպն է և բացառված չէ, որ նման գոտի կստեղծվի նաև Վրաստանի այլ շրջաններում:

Օրինագծի համաձայն, ներդրողը 15 տարի ժամկետով կազատվի ունեցվածքի և եկամուտի հարկերից, իսկ կառավարությունը կապահովի հյուրանոցների համար անհրաժեշտ ենթակառույցների զարգացումը: