Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»:
Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: