«Համաձայնագիրը Սոցինտերնում և պայմանավորվածությունները Պոտսդամում միանգամայն տարբեր բաներ են: Ի տարբերություն ՀՀՇ-ի, մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի և Վրաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլու համատեղ հայտարարությունը Պոտսդամում: Նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ «երեք կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց նպատակներին հասնելու համար»: Ընդ որում Մանոյանը նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը, որի կորիզը ՀՀՇ-ն է կազմում, միշտ է հայտարարել, թե քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հարցը, Հայաստանում ոչինչ հնարավոր չէ փոխել: Սակայն, նա համաձայնվել է ադրբեջանական կողմի հետ մյուս բոլոր հարցերում, ղարաբաղյանից բացի: «Այդ դիրքորոշումն անհասկանալի է»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումն այդ հարցում հստակ պետք է լինի:
Նա նշել է նաև, որ ի տարբերություն ՀՀՇ-ի, ՀՅԴ դիրքրորոշումը հետևյալն է. ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Հայաստանի բոլոր խնդիրները չեն լուծվի:






