AM
14 October 2010 - 07:55 AMT

ՀՀ կառավարությունը մինչև 15 մլն դոլար կտնտեսի պետպարտքի սպասարկման գծով

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստին հաստատել է ԱՄՀ հետ կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել երկու կառույցների միջև ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մեջ:

Ւնչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2009-ի ճգնաժամի պայմաններում Հայաստանին հաջողվել է արագացված կարգով ԱՄՀ-ից ներգրավել 202.4 մլն SDR stend-by դրույքով: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա հուլիսին ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշում է ընդունել 74.8 մլն SDR (ավելի քան 100 մլն դոլար) Հայաստանի համար նախատեսված վարկի պայմանները փոխելու մասին: Միաժամանակ նախարարը նշել է, որ եթե նախկինում նրա սպասարկման համար նախատեսված էր 5 տարի, փոփոխությունների համաձայն մարման ժամկետը երկարաձգվում է մինչև 10 տարի՝ 5 տարի արտոնյալ ժամկետով 0 տոկոս տոկոսադրույքով: «Դրանք աննախադեպ պայմաններ են պետպարտքի սպասարկման համար, իսկ նման վերաձևակերպման հետևանքով մեզ կհաջողվի տնտեսել 10-15 մլն դոլար»,- ասել է նախարարը: