. Պլանային-նախապահպանական աշխատանքների անցկացման կապակցությամբ հայկական ատոմակայանը այսօր 45 օրով դադարեցրել է իր գործունեությունը: «Արկա» գործակալությունը հաղորդում է, որ ԱԵԿ-ում նախապահպանական աշխատանքները նախատեսված էր սկսել հուլիսի 7-ին, սակայն էներգետիկայի նախարարության «ԻՏԵՌԱ» ընկերության հետ մատակարարվող գազի ծավալների մեծացման մասին բանակցությունների կապակցությամբ այդ ժամկետը հետաձգված էր մինչեւ հուլիսի 10-ը: Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն գազի ամենօրյա մատակարարումների կրկնակի մեծացման մասին, ինչը թույլ կտա փոխհատուցել ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալների կրճատումը: Վերջին անգամ ՀԱԷԿ-ում նախապահպանական աշխատանքներ անց են կացվել 2000 թվականի հուլիսի 29-ից մինչեւ նոյեմբերի 30-ը: