AM
10 July 2001 - 17:23 AMT

ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

. Իրանի հյուսիսային նահանգների թյուրքալեզու բնակիչների ազգայնական շարժման առաջնորդ Մահմուդալի Չահրագանին Բաքվի «Թուրան» տեղեկատվական գործակալության թղթակցին տված հեռախոսային հարցազրույցում հայտնեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Թավրիզ այցելելու մտադրությունը դժգոհություն հարուցեց տեղի բնակչության մոտ: Նա ասաց, որ Հարավային Ադրբեջանում (այդպես են տեղի անջատողականները անվանում Իրանի հյուսիսային նահանգները) տեղյակ են «հայերի կողմից ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին եւ լի են վճռականությամբ վրեժխնդիր լինել»: «Մենք չենք մոռացել, որ դաշնակները, որոնց գործը այժմ շարունակում է Քոչարյանը, իրականացրին միլիոնավոր թուրքերի սպանդը Արեւելյան Ադրբեջանում, Ուրմիայում, Սալմասթում: Մեր հիշողությունում թարմ են նաեւ ադրբեջանցիների զանգվածային սպանությունները Խոջալուում եւ Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում»,-հայտարարեց թյուրքական անջատողականների առաջնորդը: