. Ավարտին են մոտենում աշխատանքները Ադրբեջանի տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների եւ Ռուսաստանի տարածքւմ մշտապես բնակվող Ադրբեջանի քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ռուս-ադրբեջանական համաձայնագրի նախագծի վրա: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը` համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերին նշանակված Հեյդար Ալիեւի Մոսկվա պաշտոնական այցի ընոացքում: Այդ փաստաթուղթը կորոշի մի երկրում բնակվող մյուս երկրի քաղաքացիների սոցիալական, տնտեսական, քաղաքացիական իրավունքները: Մեկ տարի առաջ նման համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը զայրույթի ալիք առաջացրեց Ադրբեջանում, ուր իրադրությունը ներկայացվեց որպես Ռուսաստանում բնակվող հայերի համար «առավել բարենպաստման գոյակարգի» ստեղծում: