AM
9 July 2001 - 16:56 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո ԵՎրախորհուրդը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն կցուցաբերի տնտեսության վերականգնման համար: Համապատասխան պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել»,- մամլո-ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան: Մեկնաբանելով Ֆրանսիայի դիրքը Մինսկի խմբում դեսպանը նշել է, որ պաշտոնական Փարիզը հատուկ ուշադրություն է հատկացնում բանակցությունների ընթացքին: Այդ է վկայում իր երկրի ղեկավարության կողմից նոր համանախագահի նշանակումը: Միշել Լեգրայի խոսքերով, վերջերս նշանակված Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Դե Սուրեմեյնը լավ ծանոթ է տարածաշրջանին, քանի որ անցյալում զբաղեցրել է Իրանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Ֆրանսիացի դիվանագետը հավաստիացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համերաշխ են: Ըստ Լեգրայի, խաղաղապահները հավատում են,որ չնայած հակամարտող կողմերի միջեւ առայժմ գոյություն ունեցող սուր հակասություններին, հարցը կկարգավորվի խաղաղ ձեւով մոտ ապագայում: