AM
9 July 2001 - 16:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՄԱՏԵՂ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

. Հայաստանում նախապատրաստական աշխատանք է տարվում 2003թ.-ին ՆԱՏՕ-յի հետ համատեղ զինավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է գտնում ՆԱՏՕ-յի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվելիք համատեղ զինավարժությունները: «Մենք դիտոււմ ենք այդ գործակցությունը որպես մեր զինվորական ուսմունքի կարեւոր մաս ու մեծ պոտենցիալ տեսնում էքստրեմալ իրավիճակների վերացման շրջանում եւ խաղաղարար գործողությունների անցկացումը»,-ասաց Սարգսյանը: