AM
18 October 2010 - 09:43 AMT

Մոսկվաբնակ հայերը կհամագործակցեն ցանկացած նորընտիր քաղաքապետի հետ

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ՌԴ-ի առաջատար հասարակական կազմակերպություններից է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌՀՄ և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա հիշեցրել է, որ իր կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի շարունակ: «1999թ. մենք միավորեցինք Ռուսաստանի շուրջ 300 կազմակերպություններ, իսկ 2000թ. ստեղծվեց ՌՀՄ-ն, առանձնահատուկ տեղ է գրավում ռուսական իրականության մեջ և ներկա է ՌԴ կյանքի բոլոր կարևորագույն ոլորտներում»,-ասել է Աբրահամյանը:

«Մենք չափազանց կարևոր դեր ենք կատարում ՌԴ հայերի համախմբման, նրանց ինքնության պահպանման ուղղությամբ: Բոլոր հարցերում մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայ առաքելական եկեղեցու հետ»,-ասել է Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը հավելել է նաև, որ ՌԴ հայերը ուժերի ներածին չափով օգնեցին հրդեհների մարմանը Ռուսաստանի տարածքում: «Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք կհամագործակցենք Մոսկվայի ցանկացած նորընտիր քաղաքապետի հետ»,-ասել; է Արա Աբրահամյանը: