. Անհայտ աղբյուրը մի շարք զանգվածային լրատվության միջոցների խմբագրություններէ ուղարկել տեղեկություն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանը դիմել է Անթիլիասի Կաթողիկոս Արամ առաջինին «իրեն հավատարիմ» ծխական համայնքների հիման վրա Անթիլիասի կաթողիկոսարանին ենթարկվող նոր թեմ ստեղծելու առաջարկով: Անհայտ աղբյուրի պնդմամբ Վեհափառը չի արձագանքել առաջարկությանը: Հայտնվում է, որ Տիրան Կյուրեղյանի «էմիսարները» շարունակում են միջոցներ փնտրել «խռովարար» արքեպիսկոպոսի հանդեպ Անթիլիասի Կաթողիկոսի բարյացկամությունը ձեռք բերելու նպատակով: