AM
19 Հոկտեմբեր 2010 - 08:17 AMT

Երևանում ընթացող ԵԽ «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղեկցվում է ընդդիմության պիկետով

Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են Հայաստանի կառավարության ընդունելությունների տան մոտ, որտեղ անցնում է Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության» համաժողովը:

Ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմադիրներին մոտենալ շենքին, համաժողովի մասնակիցներին փոխանցելու համար ընդդիմության պահանջները:

Ինչպես հայտնել է ՀԱԿ-ի արտաքին կապերի գծով համակարգող Վլադիմիր Կարապետյանը, ընդդիմությանն առաջարկել են հայտարարությունը փոխանցել ոստիկանության ներկայացուցիչների միջոցով: