AM
7 July 2001 - 13:46 AMT

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

. Նախագահը կատարեց հերթական կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ: Ինչպես արդեն հայտնվել է, պետության ղեկավարի հրամանագրով պետեկամուտների նախարարության ենթակայության տակից դուրս է բերել մաքսային վարչությունը, որը կստանա ինքնուրույն գերատեսչության կարգավիճակ: Բացի այդ կատարված է «փոխատեղում». պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը նշանակված է տրանսպորտի եւ կապի նախարար, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զաքարյանը` պետական եկամուտների նախարար: Երկուսն էլ սկսնակներ չեն գործադիր իշխանությունում: Զաքարյանը մի քանի տարի (փոքր դադարներով) եղել է կապի նախարար, ապա` տրանսպորտի եւ կապի նախարար: Ինքը նաեւ մի քանի ամսվա ընթացքում զբաղեցրել է պետեկամուտների նախարարի տեղակալի պաշտոնը: Մանուկյանի այս նոր պաշտոնը գործադիր իշխանության կառույցներում արդեն երրորդն է: Իր առաջին պաշտոնը նա զբաղեցրեց որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: