AM
6 July 2001 - 18:08 AMT

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

. Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ատոմակայանի փակման հարցը միայն երկիրը էներգիայի այլընտրանքային աղբյուրներով ապահովելու դեպքում: Նրա խոսքերով` այն 800 միլիոն դոլարով, որ տրամադրում է Եվրամիությունը ատոմակայանի փակման փոխարեն, հազիվ թե գտնվեն էներգիայի նոր աղբյուրներ: Նախարարի խոսքերով, երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է մեկ միլիարդ դոլար, որը պետք է ապահովվի արտասահմանյան ներդրումների եւ դոնորների աջակցությամբ: Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ միջոցների ներգրավվման համար TACIS ծրագրի շրջանակներում ստեղծված է հիմնադրամ, ուր Եվրամիությունն արդեն ներդրել է 100 միլիոն դոլար: