Բաքվի հակահայկական, ռասիստական քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով և այլ ժողովրդների պատմության խեղաթյուրման կամ յուրացման միջոցով: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, պատմահենությունը դարձել է ադրբեջանական կողմի նոր «նախասիրությունը»: Ըստ պատմաբանի, դեռ1988թ. ի վեր ադրբեջանական ղեկավարությունն օգտագործում է ղարաբաղյան հակամարտության գործոնը համախմբելու համար ադրբեջանական ժողովրդին, քանի որ այդ գործոնին այլընտրանք չկա:
Բաքվի հակահայկական քաղաքականությունն, ըստ Հայկ Դեմոյանի, բացատրվում է նրանով, որ ադրբեջանական ժողովուրդը տառապում է թերարժեքության բարդույթով, ինչն առավելապես վառ է արտահայտված ադրբեջանական իշխանությունների մոտ: «Ադրբեջանական հանրությունը լրջորեն տառապում է թերարժեքության բարդույթով: Հենց այդ բարդույթի պատճառով է, որ ադրբեջանցիները փորձում են յուրացնել այլ ժողովրդների պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Նմանակելով հայկական Սփյուռքին, նրանք ադրբեջանական սփյուռք են ստեղծում, հուշարձաններ են կառուցում ադրբեջանցիների հորինված ցեղասպանության զոհերին»,-ասել է պատմաբանը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական պետությունը, լինելով արհեստական սուբյեկտ, իր պատմությունը ստեղծում է դատարկ տեղում:






