AM
20 October 2010 - 11:42 AMT

«Արմավիան» ավելացնում է դեպի Ուկրաինա չվերթների քանակը

«Արմավիա» ավիաընկերությունը սկսում է իրականացնել նոր ուղիղ չվերթներ դեպի Դնեպրոպետրովսկ և Դոնեցկ:

Ինչպես նշվում է ավիաընկերության մամլո ծառայությունում, դեպի Դնեպրոպետրովսկ թռիչքներն իրականացվելու են 2010-ի հոկտեմբերի 31-ից կիրակի օրերին, իսկ դեպի Դոնեցկ` 2010-ի նոյեմբերի 5-ից ուրբաթ օրերին:

Այսուհետև «Արմավիա» ավիաընկերությունը կիրականացնի դեպի Ուկրանիա 6 ուղղություններ` Կիև, Սիմֆերոպոլ, Օդեսսա, Խարկով, Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ: