AM
6 July 2001 - 17:11 AMT

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ

. Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման հուլիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով կժամանի Երեւան: Ըստ «CNA» գործակալության, նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները եւ մի շարք երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Պորտուգալական նախարարի այցը Երեւան ԱՊՀ երկրներով նրա շրջագայության մի մասն է կազմում:Հարավ-կովկասյան երկրներից Գաման կայցելի նաեւ Ադրբեջան: