Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված մեծ անկումը կհաջողվի հաղթահարել հավկիթի և անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին, կարծում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարության տվյալներով, արդեն հաջողվել է արտահանել 57 000 գլուխ անասուն: Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնապես հրապարակված տվյալների, 2010-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 17.9 տոկոս:
Ինչպես նշել է նախարարը, ելույթ ունենալով ՀՀ կառավարության մամլո կենտրոնում, նախարարության կողմից անցկացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ նման անկումը, հիմնականում, պայմանավորված է տարեսկզբի բնակլիմայական պայմաններով, որոնք ազդել են բուսական արտադրանքի վրա: «Այս տարի մեզ հաջողվել է հավաքել ընդամենը 30 000 տոննա պտուղ 2009-ի 161 000-ի փոխարեն»,- ասել է նա: Այս տարի հավաքված բանջարեղենի բերքի ընդհանուր ծավալները համապատասխանում են անցյալ տարվա ցուցանիշին, միաժամանակ կարտոֆիլի բերքը կազմել է 500 000 տոննա 2009-ի 600 000 տոննայի փոխարեն:
Դրական ցուցանիշենրի շարքում Գերասիմ Ալավերդյանը նշել է խաղողի մթերման ծավալները` 32 000 տոննա: