AM
21 October 2010 - 11:49 AMT

«Տաթևի թևեր» ճոպանուղին կգրանցվի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում

Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի կունենա «Տաթևի թևեր» աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման և հավաստագրման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը, այս գործընթացն իրականացնելու համար Հայաստան է ժամանում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն:

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: