AM
6 July 2001 - 15:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ» ԲՈՒՀ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՊՀ-Ն

. Տեղեկատվա-հետազոտական «ԳազետաՍՆԳ» ինտերնետ-պորտալը եւ Նոր անկախ պետությունների հետազոտությունների հիմնադրամը հրապարակել են ԱՊԽ 12 երկրների բարձրագույն կրթության բնագավառի մասնագետների, ուսանողների եւ նրանց ծնողների շրջանում անցկացված հարցոման արդյունքները: «Հեղինակայնությունը», ինչպես նշում է «ԳազետաՍՆԳ»-ն, որոշվել է հաշվի առնելով երկու չափանիշ. առաջինը, թե որքանով մեծ ժողովրդականություն է վայելում ուսումնական հասատությունը սովորողների շրջանում եւ երկրորդը` ԲՈՒՀ-ի միջազգային հռչակը: Նշվում է նաեւ, որ ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն, ահա արդեն մի քանի տարի է, տնտեսագիտությունն ու իրավագիտությունն են: Հայաստանում առավել «հեղինակավոր» ԲՈՒՀ է ճանաչված Երեւանի պետական համալսարանը: Երկրորդ տեղում է Երեւանի բժշկական համալսարանը: Եւ երրորդ տեղում է Հայաստանի ամերիկյան համալսարանը:Ռուսաստանի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երն են` ՄՊՀ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, ՌՖ ֆինանսական ակադեմիան, Պլեխանովի անվան ժող. ինստիտուտը, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը, Մոսկվայի պետ. իրավաբանական ակադեմիան: Ադրբեջանում առավել հայտնի են ԲՊՀ, Ա դրբեջանի միջազգային նամալսարանը եւ Պետական կառավարման ակադեմիան: Վրաստանում` Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը եւ ԹՊՀ: