AM
21 October 2010 - 13:45 AMT

Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով 2,5 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 7 գործակալներ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 265մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 055 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 210 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,4 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3547% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.6097%: