AM
22 October 2010 - 12:34 AMT

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 359.87 դրամ

Հոկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 359.75 դրամ:

Ընդ որում, հոկտեմբերի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 359.87 դրամ` հոկտեմբերի 21-ի համեմատ նվազելով 0,36 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 499,75 դրամ է` նվազելով 5,36 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,76 դրամ, ինչը հոկտեմբերի 21-ի ցուցանիշից շատ է 0,03 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: