AM
22 October 2010 - 12:38 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2010 թ. հոկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,464,049 ԱՄՆ դոլար` 359.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 74,513,308 ԱՄՆ դոլար` 360.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 27.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: