AM
25 October 2010 - 10:07 AMT

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 25-ին Հայաստան է ժամանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ:

Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի և «Արդշինինվեստբանկի» ղեկավարության հետ, հաղորդում ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: