AM
25 October 2010 - 11:07 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» վարկային պորտֆելը տարեվերջին կկազմի շուրջ 50 մլրդ դրամ

Մինչև տարվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը 30 մլն դոլարով:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, տարեվերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը կկազմի 50 մլրդ դրամ:

2010թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով բանկի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 42,514,784 հազար դրամ: