AM
4 July 2001 - 16:14 AMT

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ

. «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից Ռոլանդ Ադոնցի ազատման հարցը արդեն լուծված է: Նրան, համաձայն «Արկա» գործակալության տվյալների, կփոխարինի եներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանը: Թեկնածության համաձայնեցված է Հայաստանի ղեկավարության հետ, – այժմ անց են կացվում խորհրդատվություններ ռուսական կողմի հետ: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարտ» ռուս-հայկական ընկերությունը սկսել է գործել 1999 թվականի հուլիսին: «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 270 միլիոն դոլար: