. Հայաստանի կառավարության պատվիրակությունը օրերս կմեկնի Իսպանիա եւ Շվեդիա` բանակցուցություններ վարելու «Union Fenosa» եւ «ABB Energy Ventures» ընկերությունների հետ: Պատվիրակության կազմում են էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը: «Սնարք» գործակալության տվյալների համաձայն` բարձրաստիճան պետպաշտոնյաների Մադրիդ – Ստոկհոլմ այցելության նպատակն է համոզել վերը նշված ընկերությունների ղեկավարներին մասնակցել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հայտամրցույթին: Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրացանցերի սեփականաշնորհման համար ավելի վաղ հայտարարված մրցույթը չկայացավ հայտերի բացակայության պատճառով: Այն ժամանակ մրցույթին մասնակցելու համար նախնական հայտ ներկայացրել էր չորս ընկերություն, որոնց թվում էին «Union Fenosa»-ն եւ «ABB Energy Ventures»-ը: