. Նախանցյալ տարվա հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալների վերաբերյալ մահվան դատավճռի իրագործումը կարող է հանգեցնել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության կասեցմանը: Դրա մասին Եր-անում անցկացված ճեպազրույցի ժամնակ հայտնեց այսպես կոչված «Ագո խմբի» ղեկավարը: Այդ խումբը ստեղծվել է Հայաստանի կողմից` Եվրախորհրդին անդամակցելուց առաջ իր վրա վեցրած պարտավորությունների կատարումը վերահսկելու համար: Խմբի ղեկավար` Եվրախորհրդում Իտալիայի դեսպան, Պյետրո Էրկոլե Ագոն հիշեցրեց, որ մահապատժի վերացումը Հայաստանի պարտավորություններից մեկն է: «Մենք հասկանում ենք, որ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը հատուկ դեպք է: Մեզ համար հասկանալի կլինի, եթե դատարանը մահապատժի վճիռ կայացնի, բայց մենք կտրականապես դեմ կլինենք դրա իրականացմանը». ասաց խմբի ղեկավարը: