AM
26 Հոկտեմբեր 2010 - 14:11 AMT

ԿԲ խորհուրդը գրանցել է «Գլոբալ Կրեդիտ» նոր վարկային կազմակերպությունը

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ գրանցվեց ու լիցենզավորվեց «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը Խորհրդի հոկտեմբերի 26-ի նիստում, որը վարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որոշվեց գրանցել «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն և «Վաշինգտոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ների գործունեության դադարումը և վերջիններիս գործունեության լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչել: