AM
28 October 2010 - 08:05 AMT

Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքային խմբի նիստը

Կարսում Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքային խմբի նիստը: Քննարկումները անցել են հոկտեմբերի 26-27-ին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև նախագծի ֆինանսական կողմը և նշել են այդ նախագծի մեծ քաղաքական ու տնտեսական նշանակությունը բոլոր երեք երկրների համար:

Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2013թ. Այս նախագծի շրջանակներում կկառուցվի նոր 105-կիլոմետրանոց երկաթուղային ճյուղ, որի 76 կմ կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 29 կմ՝ Վրաստանի: Նախագիծը շրջանցում է Հայաստանը և նրա մեկուսացմանն ուղղված ադրբեջանա-թուրքական նախաձեռնություն է: