Ցանկացած հանդիպում, որի ժամանակ խաղաղապահ նախաձեռնություններ են հնչում, Ադրբեջանում ադեկվատ կերպով չի ընդունվում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանում հասարակական կարծիքի վերաբերյալ վերջին հարցումները ցույց են տվել, որ ռևանշ ցանկացող մարդկանց, հատկապես երիտասարդների թիվն ավելանում է: Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել, և Բաքուն հավասարակշռում է այդ փաստը ռազմատենչ հռետորությամբ կամ ղարաբաղյան ու ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերով: «Ես արդեն բազմիցս ասել եմ, որ Բաքուն ռազմատենչ ճարտասանության է դիմում, որովհետև չունի այլընտրանք»,- ընդգծել է Իսկանդարյանը:






