AM
30 October 2010 - 06:32 AMT

Հայաստանում հաշվապահի որակավորում ունի 350 հաշվապահ

Հրապարակվել են նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 13 դիմորդ, որոնցից 10-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 19 քննություն, որոնց արդյունքներով տրամադրվել է 149 հաշվապահի որակավորման վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 29.10.2010թ. դրությամբ թվով 350 հաշվապահ ունի որակավորման վկայական, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: