Հայաստանի համար ցորեն տեղափոխող ուկրաինական «Ակորդ» նավը, որը ընթացիկ տարվա հուլիսի 28-ից ձերբակալվել էր վրացական Փոթի նավահանգստում, ազատ է արձակվել, հաղորդում է RBK-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Ռուսլան Դեմչենկոյին:
Օգոստոսի 9-ին Ուկրաինայի 6 քաղաքացիներ լքեցին նավը և վերադարձան հայրենիք: Մյուս նավաստիները կամավոր մնացին նավի վրա: Ազատ է արձակվել նաև ՌԴ քաղաքացի հանդիսացող նավի կապիտանը:
Այժմ նավաստիները գտնվում են «Ակորդի» վրա, նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագաներով: