AM
2 Նոյեմբեր 2010 - 13:04 AMT

«ԱրմենՏել»-ը կաջակցի Լ. Ն. Տոլստոյի ստեղծագործությանը նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կաջակցի «Լ.Ն.Տոլստոյ. ռուսական և ազգային գրականություն» միջազգային գիտաժողովի անցկացմանը: Միջոցառումը տեղի կունենեա 2010թ-ի նոյեմբերի 13-14-ը և նվիրված է մեծն ռուս գրողի մահվան 100 ամյակին: Կազմակերպիչներն են արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայաստան-Ռուսաստան» բարեկամության ընկերակցությունը և Երևանի հումինատար ինստիտուտը:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ և գրականագետներ Հայաստանի մի շարք առաջատար ԲՈՒՀ-երից, ինչպես նաև Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Յասնայա Պոլյանայի, Տուլայի և Թբիլիսիի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ներկայացված զեկույցները հետագայում կընդգրկվեն միջոցառման գիտական աշխատությունների հավաքածույում:

«Մեր ընկերկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում «Հանուն պայծառ ապագայիե կարգախոսի ներքո աջակցում է Հայաստանում իրականացվող մշակութային և կրթական ծրագրերին: Մեր կարծիքով գիտաժողովը կխթանի հայ երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ, իսկ մասնագետներին հնարավորություն կտա փոխանակելու մեծն ռուս գրողի արվեստի դասավանդման հարուստ փորձըե, – նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏելե ընկերության պատրաստակամությունը ռուս գրականության տարածման հարցում և շնորհակալ ենք ընկերությանը ցուցաբերվող աջակցության և Հայաստանի հասարակական և կրթական հաստատությունների հետ արգասաբեր համագործակցության համարե, – ասաց «Հայաստան-Ռուսաստանե բարեկամություն ընկերակցության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորել է նմանատիպ գիտաժողովներ նվիրված Ն.Վ. Գոգոլի և Ա. Պ. Չեխովի ստեղծագործական ուղուն: