Նոյեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 359.50 դրամ:
Ընդ որում, նոյեմբերի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 358.48 դրամ` նոյեմբերի 1-ի համեմատ ավելանալով 0.50 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 500.87 դրամ է` ավելանալով 0.88 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` կազմելով 11.65 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: