. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանից արտահանումը կազմում է մոտ 15 մլն դոլար: Այս մասին երեկ Երեւանում բացված կապի եւ բարձր տեխնոլոգիաների խնդրիներին նվիրված ֆորումի ընթացքում հայտնել է Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը: Նրա խոսքերով, Հայաստանում տվյալ պահին գործում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացող 20-ից ավելի ընկերություններ, որոնք համագործակցում են արտասահմանյան գործընկերների հետ: Սակայն Օ.Սաադաթը նշեց, որ Հայաստանը «պետք է արդիականացնի իր հաջողությունները ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, եթե չի ուզոմւ կորցնել իր ներուժը»: Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ ներկայումս Համաշխարհային բանկը աշխատում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկություններին օգնություն ցուցաբերելու նախագծի վրա: «Տվյալ նախագիծը հետագայում կօգնի ուսանողներին աշխատանք գտնել,» – ասաց ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավարը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ինֆորմացիոն տեխնոլոգիաների Կենտրոն: Նրան կից կբացվի ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարար կենտրոն, որը կապ կապահովի արտաքին աշխարհի հետ: