AM
3 Նոյեմբեր 2010 - 12:18 AMT

«Արցախ ՀԷԿ»-ը կանցկացնի երկրորդ IPO-ն

ՀՀ ԿԲ-ն գրանցել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը, որի համաձայն առաջարկվում է տեղաբաշխել ընկերության 1,400,000 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր:

Ինչպես ասվում է «Արմսվիսբանկի» մամլո հաղորդագրության մեջ, բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով, որից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 1-ը ընկերությանը ներկայացնել բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքից օգտվելու մասին գրավոր ծանուցում:

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում չտեղաբաշխված բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի դեկտեմբերի 2-ին և կտևի մինչև դեկտեմբերի 22-ը:

«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը կայացել է 2009-ի գարնանը:

«Արցախ ՀԷԿ» ընկերությունը ԼՂ-ում շահագործում է Սարսանգի և Թրղե ՀԷԿ-երը: Բաժնետոմսերի տեղակայման միջոցով նախատեսվում է կառուցել ևս երեք կայաններ, որոնք թույլ կտան 100 տոկոսով ապահովել ԼՂ-ի էներգամատակարարումը: