AM
3 Նոյեմբեր 2010 - 12:36 AMT

Կոմանդոս. Մեր բանակի և մեր ժողովրդի շնորհիվ ռազմական գործողությունների վերսկսումն անհնար է

«Այժմ Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններն են ռազմական գործողությունները վերսկսելու համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ պատասպանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցն, թե արդյոք կարող են վերսկսվել պատերազմական գործողությունները: Ըստ նրա, վերջերս ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում հայտնվել են արտահայտություններ, որոնք նպաստավոր չեն Հայաստանի համար, դրանով ԵԱՀԿ ՄԽ-ն կարծես կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Սակայն Կոմանդոսը նշել է, որ ադրբեջանցիները շատ լավ են ճանաչում հայ ժողովրդին, որը նվիրված է իր հայրենիքին և պատրաստ է զոհվել նրա համար: «Մեր բանակի և մեր ժողովրդի շնորհիվ ռազմական գործողությունների վերսկսումն անհնար: Ժողովուրդն ու բանակն են այն բանի երաշխավորը, որ պատերազմ չի լինի»,-ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ գերտերությունները կարող են պատերազմ հրահրել տարածաշրջանում սեփական հարցերը լուծելու համար: