AM
3 November 2010 - 12:39 AMT

SCEAD ծրագրի շրջանակներում կոոպերատիվներին կտրամադրվեն բարձրորակ սարքավորումներ

CARD Հիմնադրամը UMCOR-ի հետ համատեղ իրականացնում է «Կայուն համագործակցության ընդլայնման և գյուղատնտեսության զարգացման» (SCEAD) ծրագիրը, որի շրջանակներում 12 գյուղատնտեսական կոոպերատիվներ ստացել և շարունակում են ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն` կատարելագործելու հողագործական տեխնոլոգիաներն ու գործընթացները, ինչպես նաև ներմուծելու նոր սերմերի տեսականի և տնկման տեխնիկայի մեթոդները:

Հողի փխրեցման, ակոսի և խոտհունձի համար նախատեսված տեխնիկայի օգտագործումը խնդիր է փոքր հողատարածքների, մրգատու այգիների և ջերմոցային տնտեսությունների տերերի համար: Հայաստանում գոյություն ունեցող գյուղանտնտեսական տեխնիկան հին է և անհարմար փոքրամասշտաբ հողագործության համար:

Ինչպես ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ, SCEAD ծրագրի շրջանակներում, CARD Հիմնադրամը ներմուծել է տարբեր փոքր գյուղատնտեսական տեխնիկա կոոպերատիվներում ցուցադրական օգտագործման համար: Փոքրամասշտաբ, 5-7 ձիաուժ շարժական մոտոբլոկների միջոցով իրականացվում են հնձման, հողի փխրեցման և քիմիական նյութերի սրսկման գործընթացները: Այս սարքավորումները կնվազեցնեն հնձման և սրսկման ծախսերը և կմեծացնեն արտադրության արդյունավետությունը:

SCEAD ծրագրի շրջանակներում Արարատ, Արմավիր և Վայոց Ձոր մարզերի 15 գյուղերի 21 շահառու կոոպերատիվներին կտրամադրվեն խաղողի այգիների խնամքի համար բարձրորակ սարքավորումներ` 30 մոտոբլոկներ խոտհնձիչներ/ գութաններ և 50 սրսկիչներ:

Այս միջոցառումը նաև կծառայի տեղեկատվության տարածմանը այլ հողագործների շրջանում, որն էլ կմեծացնի վերջիններիս իրազեկությունը բարձրորակ տեխնիկայի կիրառման վերաբերյալ:

Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի մոնիտազիցիայի ֆոնդերի միջոցով, որը ձևավորվել UMCOR ծրագրի շրջանակներում: