Երևանում նոյեմբերի 23-26-ը տեղի կունենա «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը: Ինչպես նշվում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ի հաղորդագրությունում, միջազգային պարենային ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները:
«Արմպրոդէքսպո-2010»-ին կմասնակցեն արտադրական ձեռնարկություններ, արտասահմանյան և տեղական առևտրային կազմակերպություններ, գովազդային գործակալություններ։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի Զարգացման Կենտրոն» ՓԲԸ






