AM
29 May 2003 - 17:17 AMT

ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՔԱՂԱՔԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով մայիսի 30-ին եռօրյա այցով Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացում նախատեսվում են ՀՀ նախագահի երկկողմ հանդիպումները Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Մայիսի 30-ին «Արծաթե շշուկ» նավի վրա, որը կդառնա հանդիսություններին հրավիրված պետությունների ղեկավարների կեցավայրը, կկայանա ԱՊՀ երկրների նախագահների հանդիպումը: Հունիսի 1-ին հայկական պատվիրակությունը կայցելի Սրբ. Կատերինայի եկեղեցի, որտեղ կմասնակցի հայկական խաչքարի բացման արարողությանը, կայցելի հայ գեղանկարիչ Զ.Միրզոյանի ցուցահանդեսը: Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: